Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով վկան ամուսնացել էր ու 3 օր տանը չի եղել

Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստը սկսվեց և հետաձգվեց: Այսօր ևս նախատեսվում էր շարունակել վկաների հարցաքննությունը, սակայն բերման ենթարկված վկաները չէին ներկայացվել, իսկ ծանուցված վկաներից որևէ մեկը չէր ներկայացել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, կողմերին տեղեկացրեց, որ բերման ենթարկված 11 վկաներից մի քանիսն արտերկրում են, մի քանիսը ծանուցված բնակության վայրում չեն բնակվում, իսկ նրանցից մեկն էլ, պարզվեց, ամուսնացել է ու արդեն 3 օր է տանը չի: Ինչ վերաբերում է ծանուցված 5 վկաներին, ովքեր ևս չէին ներկայացել, այդ թվում նաև՝ ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի եղբայրը, դատարանը նրանց նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին: Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Նշենք նաև, որ բոլոր երեք ամբաստանյալները «Գաստիկ»-ը՝ Վահան Հակոբյանը, «Տլե»-ն՝ Սարգիս Հախանումյանը, ու «Ծգլ»-ը՝ Սարգիս Գրիգորյանը, առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:  

Փաստինֆո

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, ես հաստափոր Պապիկյան Սուրո՛ եմ տեսել»․ պահեստազորի սպա (video) Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչ կպատահի նավթի գների հետ, եթե Հորմուզը փակ մնա Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար Նիկոլի լափելուն ու թալանին ավելացավ «բոմժը»․ Անժելա Թովմասյան (video) Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը միանում է Հայաստանի և աշխարհի բազմաթիվ գիտնականներին՝ դատապարտելով դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը. aravot.am «Իշխանության վախը հասարակության շրջանում հեղինակություն, պատիվ և արժանապատվություն ունեցող անձանցից է». Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am