Թուրքիայի հետ ավելի քիչ տարաձայնություններ կունենանք Սիրիայի հարցում.Լավրով
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա նվազեցնել Սիրիայի հարցում ունեցած անհամաձայնությունների թիվը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի` նախագահ Վլադիմիր Պուտինի անունով հղած հայտնի նամակից, նրանց միջև հեռախոսազրույցից հետո, ինչին հաջորդեց արդեն Սոչիում արտգործնախարարների մակարդակով զրույցը, դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում ընդհանուր իրադրության վրա, և ես հուսով եմ, որ այդ ամենը մեզ կօգնի առավել արդյունավետ փնտրել համատեղ մոտեցումներ սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում, որտեղ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»,- ասել է Լավրովը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հույս ունեմ, որ այսուհետ կողմերն ավելի քիչ տարաձայնություններ կունենանք,ասել է Լավրովը:
