Տիգրան Արզաքանցյանի գործարանները հանվել են աճուրդի

«Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական սկանդալային պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործարանները հանվել են աճուրդի: Այս պահին դատական քաշքշուկների մեջ են կամ արդեն սնանկ են ճանաչվել և աճուրդի հանվել 3 ձեռնարկություններ՝ «Գրեյթ Վելլի» ՀՁ-ն, «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ն, «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն, նաև Արտաշատի ու Օշականի գինու գործարանները: «Աշտարակյան գինիները», որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից սնանկ էր ճանաչվել անցած տարի, արդեն երկրորդ անգամ է դրվել աճուրդի, սակայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: Գործարանի գույքը կրկին վաճառքի կհանվի օգոստոսի 10-ին: Հուլիսի 27-ին նախատեսվում է աճուրդով վաճառել «Գրեյթ Վելլի Քամփընի» գործարանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այն սնանկ էր ճանաչել անցյալ տարվա փետրվարին՝ «Հայբիզնեսբանկի» պահանջով: «168 ժամ»-ի հետ զրույցում ընկերության սնանկության գործերով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայտնեց, որ աճուրդի անցկացման միջնորդությունը ներկայացվել է դատարան, որը, ամենայն հավանականությամբ, կհաստատի այն: Ըստ նրա՝ իր վարույթում գտնվող գույքը փոքր է. ««Գրեյթ Վելլին» մի քանի կառավարչի գործ է: «Գրեյթ Վելլի Քամփընիի» գույքը շատ չէ, գումարն էլ շատ չէ»: Տարբեր պատմություններով հայտնի Տիգրան Արզաքանցյանի գործերը, ըստ ԶԼՄ-ների, Հայաստանում վատացան տարիներ առաջ Մոսկվայում ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին համասեփականությամբ պատկանող խաղատանը տհաճ միջադեպից հետո: Այդ ժամանակ Արզաքանցյանին ծեծի էին ենթարկել նրա վատ պահվածքի համար: Այստեղ նրա նախկին կուսակից ընկերներն Արզաքանցյանին բնորոշում են «խաբեբա» բառով: Թե ինչպե՞ս են արտերկրում նրա գործերը, հավանաբար, շուտով կպարզվի: Հիշեցնենք, որ դեռ պատգամավորական տարիներին Արզաքանցյանը երեքհարկանի առանձնատուն էր ձեռք բերել Փարիզի արվարձանում, իսկ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան էր գնել: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Գրեյթ Վելլիի» կուտակած աշխատավարձերի պարտքն ավելի քան 80 մլն դրամ է: Ընկերությունն ավելի քան 2 մլն դոլար էլ պարտք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, մոտ 286 հազար դոլար՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին, ևս 756.5 եվրո՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: «Գրեյթ Վելլի ՀՁ»-ն նաև ավելի քան 155 մլն դրամ է պարտք Պետական եկամուտների կոմիտեին, 53 մլն 302 հազար դրամ՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ին, 82 մլն 250 հազար դրամ՝ «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին, և այլն»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչ կպատահի նավթի գների հետ, եթե Հորմուզը փակ մնա Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար Նիկոլի լափելուն ու թալանին ավելացավ «բոմժը»․ Անժելա Թովմասյան (video) Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը միանում է Հայաստանի և աշխարհի բազմաթիվ գիտնականներին՝ դատապարտելով դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը. aravot.am «Իշխանության վախը հասարակության շրջանում հեղինակություն, պատիվ և արժանապատվություն ունեցող անձանցից է». Տիգրան Աբրահամյան «Ես պատրաստ եմ». Զելենսկին առաջարկով դիմել է Պուտինին Հաստավիզ թիկնապահն է հարվածել Դավիթին. զոհվածի մայրը՝ եկեղեցու միջադեպի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am