Ինչ նպատակով է Խաչատուրովի՝ սկանդալային պատմություններով հայտնի որդին հրամանատար նշանակվել
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն` գնդապետ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելը ճիշտ չի:Այն, որ Խաչատուրովի որդին է գնդապետը, ինձ համար էական նշանակություն չէր ունենա, եթե նրա անձի շուրջ չլինեին նման հրապարակումներ`բանակից ազատվել է, հետո վերականգնվել է: Նման անցյալ ունեցող մարդուն չեն նշանակում կորպուսի հրամանատար, առավել ևս, ապրիլյան պատերազմից հետո», - լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝ այս նշանակումն արվել է հատուկ նպատակով: «Սա արվում է այն հեռանկարով, որ Խաչատուրովին շուտով կփոխեն, կուղարկեն պատվավոր հանգստի: Կտան գլխավոր տեսուչի պաշտոնը, որ շատ չնեղանա` թոշակ, ծառայողական մեքենա, աշխատավարձ», - նշեց նա:
