Եթե ՌԴ-ն ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, ապա պատերազմը մոտենում է.Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է,որ Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը էական ոչ մի փոփոխություն չի բերի: «Հանդիպմանը կհնչի այն, ինչ հնչել է: Կոչ կանեն խաղաղությամբ հարցը լուծելու, փորձ կարվի ճնշել Հայաստանին ու պարտադրել տարածքների զիջում», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արա Պապյանը և չ բացառեց պատերազմի վերսկսումը, քանի որ Ադրբեջանի զինանոցը հարստանում է՝ շնորհիվ Ռուսաստանի: «Եթե Ռուսաստանը ցանկանում է զենք վաճառել Ադրբեջանին, ապա պատերազմը մոտենում է: Ադրբեջանը, երբ ուզում է պատերազմ սկսել՝ սկսում է, երբ ուզում է վերջացնել՝ վերջացնում է: Ակնկալվում է, որ նույն բանը տեղի կունենա նաև ապագայում», - նշեց Արա Պապյանը:
