«Վարչապետը Լևոն Հայրապետյանի մասին խոսելիս՝ թող ծանրութեթև անի». իրավապաշտպան.տեսանյութ
«Մենք համոզված ենք, որ Լևոն Հայրապետյանի գործն ամբողջութամբ սարքված է: Նա ունի վեցից ավելի հիվանդություն,իսկ բանտային պայմանները նման մարդկանց համար հավասար են մահվան: Նա Բուտիրկայի բանտում անգամ եղել է մի բանտախցում, ուր հերթով են քնում: Ինչ վերաբերում է մեզ, ապա Լևոն Հայրապետյանի գործն անհետևանք թողնելը նաև ՄԻՊ-ի անգործության արդյունք է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական մակարդակով անպատասխանատու հայտարարություն է կատարել՝ խոսելով ռուսաստանաբնակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին,միևնույն ժամանակ հորդորելով,որ ՀՀ վարչապետը Լևոն Հայրապետյանի մասին խոսելիս՝ թող ծանրութեթև անի,նոր խոսի: «Հայ խորհրդականներն ամեն պատեհ-անպատեհ հարց մտցնում են ԱԺ օրակարգ, մինչդեռ չեն բարեհաճում երկրի օրենսդիր մարմնում անդրադառնալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, բռնցքամարտիկ Մայք Թայսոնի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համակրանքին արժանացած հայ մարդու հարցը»,-նշեց Հայկազ Մակարյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
