«Փոխզիջումները կլինեն ամենավերջին փուլում».Լևոն Մարտիրոսյան.տեսանյութ
«Երկու հանդիպում կառանձնացնեի՝ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ միջնորդ երկրները երաշխավորել են, որ հետամուտ են լինելու Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածությունների իրականացմանը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը,ով կարևորեց մեր մասնակցությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նա անընդհատ շահարկվող փոխզիջումների մասին, պատասխանեց. «Փոխզիջման մասին մեր բոլոր երեք նախագահները, քաղաքական գործիչները խոսել են վերջին 25 տարվա ընթացքում: Փոխզիջման մասին պետք է խոսել՝ հասկանալով, իհարկե, թե ինչ է նշանակում փոխզիջում: Պետք է նշեմ, որ փոխզիջումներն ամենավերջին փուլում են լինելու»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
