Պահանջել են նոր հետաքննություն անցկացնել Հիլարի Քլինթոնի նկատմամբ
ԱՄՆի Կոնգրեսի երկու կոմիտեների հանրապետական նախագահներն արդարադատության նախարարություն են ուղարկել նամակ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ ԱՄՆի պետքարտուղար եղած ժամանակ նրա կողմից պաշտոնեական նամակագրության համար անձնական փոստային սերվերի օգտագործման գործի հետաքննության ժամանակ կեղծ վկայություն տալու ստուգման պահանջով, հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները: «Պետքարտուղար Քլինթոնի կողմից անձնական Էլեկտրոնային փոստի օգտագործման գործի հետաքննության ընթացքում Հետաքննությունների համերկրային բյուրոյի հավաքած ապացույցները որոշ ասպեկտներով ուղղակիորեն հակասում են երդմամբ տրված նրա ցուցմունքներին», ասված Է նամակում, որը պատրաստել են հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի ղեկավար Ջեյսոն Չաֆեթսը եւ իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Գուդլաթը: Նամակագրության գործով Հիլարի Քլինթոնը երդմամբ ցուցմունք Է տվել Կոնգրեսում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
