Բանակցությունները չեն կարող հավերժ տևել. Մամեդյարով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմարդ Մամեդյարովն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցությունները տարվում են կոնկրետ հարցերի շուրջ: «Հետևողական, ինտենսիվ բանակցությունների արդյունքնում մենք կարող ենք առաջընթացի հասնել մի շարք հարցերում, որոնք դեռ չեն լուծվել», - Մամեդյարովի խոսքը մեջ է բերում ԱՊԱ գործակալությունը:«Սերգեյ Լավրովը Պուտինին կզեկուցի Ադրբեջան և Հայաստան իր այցերի արդյունքների մասին: Դրանից հետո որոշում կկայացվի հաջորդ քայլերի մասին, ինչը վերաբերում է նաև նախագահների հանդիպմանը: Անկախ այն բանից, թե որտեղ է կայանալու հանդիպումը, դրա գլխավոր նպատակը կոնկրետ հարցերի քննարկումն է: Բանակցությունները չեն կարող հավերժ տևել»,- ասել է նա:
