Ալիեւի հետ անկեղծ զրույց ունեցանք Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ. Լավրով
Մոսկվան եւ Բաքուն քննարկում են երկկողմանի կոնկրետ քայլերը, որոնք կարող են եւ պետք է բերեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մանրամասն, անկեղծ եւ վստահելի զրույց ունեցանք։ Սկզբնական պլանում քննարկվեցին կոնկրետ քայլեր, որոնք կարող են եւ պետք է բերեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Լիովին կիսում եմ ձեր կարծիքն այն մասին, ինչ վերաբերում է մեր երկկողմանի հարաբերություններին եւ ռազմավարական գործընկերությանը. դրանք առաջ են ընթանում բոլոր հիմքերով առանց բացառությունների»,– նշել է Լավրովը:
