ՀԾԿՀ-ն տարին մեկ փոխում է աշխատակիցների սարքերը
Հայկական Ժամանակը գրում է.«Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը կես տարվա համար գնելու է 127 հատ տոներային քարտրիջ յուրաքանչյուրը՝ 47.800-72.200 դրամ: Այդ բոլորի համար ՀԾԿՀ-ն վճարելու է 4 մլն 34 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ կարող էին ոչ թե նման շռայլությամբ քարտրիջ գնել, այլ յուրաքանչյուրը 5-10 հաար դրամով լիցքավորել: Նույնը վերաբերում է համակարգչային մկկնիկներին, որից 70 հատ գնվել է 3.5 մլն դրամով: Այն տպավորությունն է, որ ՀԾԿՀ-ն այնքան հարուստ է, որ տարին մեկ կամ երկու անգամ փոխում է իր աշխատակիցների այդ սարքերը Իսկ որ ամենահետաքրքիրն է, գնել է 1 մլն 599 հազար դրամի ձեռք սրբելօու թուղթ և 240 հազար դրամի զուգարանի թուղթ»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
