Ադրբեջանն ու Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկերներ են. Ստոլտենբերգ
Ադրբեջանն ու Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկերներ են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Twitter-ում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Դաշինքի հնարավոր աջակցության մասին հարցին: «Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար արժեքավոր գործընկերներ են: Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա:
