Գերմանացի ռեժիսորը դարձավ դափնեկիր. «Ոսկե ծիրան»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը հանձնեց նրան «Վարպետ» մրցանակը: Խաչատրյանը պատմեց, որ ինքը Քելեմենի հետ ծանոթացել է, երբ երկուսը դեռ երիտասարդ կինոմատոգրաֆիստներ էինք: Նրանք լավ ընկերներ են և կյանքում և կինոյի ոլորտում, միասին կազմակերպել են տարբեր ծրագրեր: «Ֆրեդ Քելեմենը շատ նվիրված է Հայաստանին և կինոարտադրությանը: Նա կրկնակի վարպետ է` թե որպես օպերատոր, թե որպես ռեժիսոր»,- ասել է Խաչատրյանը: Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց «Ճակատագիր» ֆիլմով: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում նրա հեղինակային ֆիլմերը ցուցադրվում են, որպես ռեժիսորական աշխատանքներ: Նա նշեց, որ սովորաբար ցուցադրությունից առաջ չի խոսում իր ֆիլմերի մասին, սակայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մի քանի խոսքով ներկայացրեց, թե ինչպես է աշխատում ֆիլմ ստեղծելիս:
