Բախումներ՝ Հարավային Սուդանում. զոհվել է ավելի քան 270 մարդ
Հարավային Սուդանի մայրաքաղաքում՝ Ջուբայում, տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցված զոհերի թիվը հասել է 272-ի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրի:Ավելի վաղ հաղորդվում էր կառավարական զորքերի և ընդդիմության միջև բախումների հետևանքով 150 զոհի մասին:Գործակալության տվյալներով, որը վկայակոչում է երկրի Առողջապահության նախարարության աղբյուրին, զոհերի մեջ կա 33 խաղաղ բնակիչ:Անցած ուրբաթ, երբ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը պատրաստվում էր ուղերձով դիմել բնակչությանը, նրա նստավայրի մոտ կրակոցներ են հնչել: Դրան նախորդել են ընդդիմության ուժերի և կառավարական զորքերի մարտիկների բախումները:
