Սիրիայում զոհվել են երկու ռուս ռազմական օդաչու
Tvrain.ru-ի փոխանցմամբ` Սիրիայում զոհվել է երկու ռուս ռազմական օդաչու-հրահանգիչ, որոնք գտնվել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից խոցված սիրիական բանակի ուղղաթիռում, հայտնում է Interfax-ը` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: «Հուլիսի 8-ին ռուս ռազմական օդաչու-հրահանգիչներ Ռյաֆագատ Խաբիբուլինը և Եվգենի Դոլգինը Հոմսի շրջանում թռիչք են կատարել սիրիական Մի-25 ռազմամթերքով ուղղաթիռով»,- հայտնել են պաշտպանության նախարարությունում: Նախարարությունում նաև հայտնել են, որ ուղղաթիռի անձնակազմը սիրիական հրամանտարությունից հարձակվող զինյալներին խոցելու հարցում է ստացել: Անձնակազմի հրամանատար Խաբիբուլինը որոշում է ընդունել հարձակվել ահաբեկիչների վրա, որի հետևանքով ահաբեկիչների հարձակումը խափանվել է: «Ծախսելով ռազմամթերքը, հակառակ ուղղությամբ շրջադարձի ժամանակ ահաբեկիչների կողմից ցամաքից կրակի հետևանքով ուղղաթիռը խոցվել է և ընկել Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածք: Անձնակազմը զոհվել է»,- հայտնել են նախարարությունում:
