Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին թիմի դեմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է թիմի նախապատրաստական ծրագիրը: Ըստ դրա թիմը կսկսի լիարժեք մարզումներ անցկացնել հուլիսի 11-ից: Հինգօրյա պարապմունքներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 16-ին ընկերական խաղ կանցկացնի «Ուիգանի» հետ: Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն միայն իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստները: Պատճառն այն է, որ թիմի 14 ֆուտբոլիստներ, որոնք տարբեր հավաքակաների կազմում մասնակցել են Եվրոպայի առաջնությանն ու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, թիմին միանալու են ավելի ուշ: Այնուհետեւ, «Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Չինաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ի դեպ, վերջինիս շրջանակում անգլիական ակումբը հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիայի» եւ իր ամենասկզբունքային մրցակցի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա իր նախկին թիմի դեմ: Օգոստոսի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ կանցկացնի առաջին հանդիպումը սեփական մարզադաշտում՝ «Օլդ Տրաֆորդում»: «Կարմիր սատանաները» բարեգործական խաղ կանցկացնեն Ուեյն Ռունիի նախկին թիմի՝ Լիվերպուլի «Էվերտոնի» հետ: Օգոստոսի 7-ին Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կպայքարի նոր մրցաշրջանի առաջին մրցանակի՝ «Կոմյունիթի Շիլդսի» համար: Նրա եւ մյուս խաղընկերների մրցակիցները կլինեն Անգլիայի այս տարվա չեմպիոնները՝ «Լեսթերի» ֆուտբոլիստները: a1plus.am

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am