Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Հրաձգության մրցաշարում Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ, օլիմպիական ուղեգիր ստացած Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայր Հայկ Բաբայանը, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:Օդամղիչ հրացան, 10մ վարժության պայքարում Հայկ Բաբայը, խոցելով 620,3 միավոր, առաջին տեղից դուրս է եկել եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակիչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը՝ դառնալով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը