Հալեպում մարտերի պատճառով արգելափակվել է 300 հազար մարդ. ՄԱԿ

TASS-ի փոխանցմամբ՝ շուրջ 300 հազար մարդ արգելափակվել է Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան մասում՝ կառավարական զորքերի և զինված խմբավորումների զինյալների միջև մարտական գործողությունների պատճառով: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: «ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը խիստ մտահոգված է Հալեպի իրավիճակով՝ հատկապես 300 հազար մարդկանց վիճակով, ովքեր արգելափակվել են քաղաքի արևելյան մասում՝ Ալ Կաստելո մայրուղու երկայնքով տեղի ունեցող կատաղի բախումների պատճառով. այդ մայրուղին քաղաքի այդ հատվածից դուրս տանող միակ ճանապարհն է»,- ասել է նա: Հաքի խոսքով՝ Հալեպում և դրա արվարձաններում ռազմական գործողությունները վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել են: «Հաղորդագրություններ են ստացվում ավիահարվածների, ականանետային գնդակոծությունների և բախումների մասին, որոնց արդյունքում զոհվել և վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Բացի այդ՝ վնասվել են դպրոցի շենքը, հիվանդանոցը և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- հայտնել է Հաքը: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարմանը քաղաք: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել կիրառել անհրաժեշտ միջոցներ խաղաղ բնակիչների պաշտպանության համար և նպաստել բնակիչներին մարդասիրական օգնության առաքմանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am