Երեկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպիտակ տան մամլո ծառայությունը հայտնել է հետևյալը. «Նախագահ Օբաման այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 20-ին կայացած Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար»:
Կրեմլի պաշտոնական կայքը, իր հերթին, հեռախոսազրույցի մասին հաղորդում է. «Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը նպաստելու անհրաժեշտությունից: Բարաք Օբաման բարձր գնահատական տվեց Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել այդ կարևոր ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
Այլ կերպ ասած` Օբաման Պուտինից փորձել է ճշտել, թե ինչ է նա պայմանավորվել Սանկտ-Պետերբուրգում Սարգսյանի ու Ալիեւի հետ` անցյալ ամիս: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մենաշնորհը թողնել Մոսկվային:
Օբաման ու Պուտինը, թերևս, պայմանավորված կլինեն` ամեն կերպ թույլ չտալ նոր էսկալացիա և շարունակել բանակցությունները, հանդիպումները:
Երաշխի՞ք է սա արդյոք, որ պատերազմ չի վերսկսվի, կարճաժամկետ կտրվածքով` այո, բայց իհարկե, Ալիևին «խելքի բերելու» հարցում թե՛ Օբամայից, թե՛ Պուտինից վճռականություն է ակնկալվում:
Ինչևէ, միջնորդները, կարծես, նպատակ են հետապնդում Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ շուտով կանցկացվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: «ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հավատարիմ են շուտով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելուն՝ միտված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախագահների հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ»,- հայտնել է Ուորլիքը:
Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն էլ ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցի եվրոպական թղթակցի համապատասխան հարցման: Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև խորհրդակցությունները՝ կապված հանդիպման ձևաչափի, տեղի ու ժամանակի հետ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատ էին հնչում խոսակցություններ, թե ամռանն Ալիևը կսանձազերծի նոր պատերազմ: Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնն այս փուլում ամեն ինչ անում են, որ նման զարգացումը թույլ չտան, թե ինչ կլինի հետո` ապագան ցույց կտա:
Մետաքսյա Շալունց
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը