Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գույքը կհանվի աճուրդի

Հիշեցնենք, որ «Մոսկվիչկան» պատկանում էր Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին և գրանցված էր «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ անվան տակ։ Նազարյանի որդու ղեկավարած ընկերությունը, սակայն, մատակարարների հանդեպ հսկայական պարտքեր կուտակեց, որոնք չկարողացավ մարել և ստիպված փակվեց։ Մատակարարների պարտքերը չվերադարձվեցին, արդյունքը՝ սկսվեց դատական գործընթաց։ Եվ, ինչպես լինում է այդպիսի դեպքերում, ընկերությունն սկսում է սնանկացման գործընթաց, որպեսզի «օրինական» ճանապարհով խուսափի արտքերը վճարելուց։ Իսկ պարտքի չափը բավականին զգալի գումար է: Մեր տեղեկություններով՝մոտ 4 մլն դոլարի կարգի: Մի քանի ամիս առաջ դատարանն արդեն վճիռ է կայացրել այս գործով՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ընկերությանը ճանաչելով սնանկ։ Նշանակվել է լուծարային կառավարիչ՝ Արսեն Չիտչյանը։ Այսինքն՝ այժմ ընթանում է տվյալ ընկերության բալանսի վրա գրանցված գույքի հայտնաբերման, ուսումնասիրման և դրա վաճառքի գործընթացը, որպեսզի գոյացած գումարով վճարեն պարտքերը։ Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր կա։ Նազարյաններին պատկանող ընկերության գույքը տարբեր բանկերում գրավ է դրված երրորդ անձանց անունով։ Այսինքն՝ այդ գույքն աճուրդի հանելու և վաճառելու արդյունքում գումարը նախ այդ երրորդ անձին է գնալու։ Չի բացառվում, որ այդ երրորդ անձը հենց իրենց մարդը լինի, որ գումարը, ի վերջո, իրենց մնա։ Արդյունքում մատակարար-պարտատերերը դարձյալ ձեռնունայն կմնան։ Azdarar.am կայքից տեղեկացանք, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձի պատկանող գույքն աճուրդով վաճառելու մասին։ Այստեղ անշարժ և շարժական գույքի բավականին մեծ ցանկ է նշված` տարածքներից մինչև տարատեսակ ավտոմեքենաներ, այդ թվում՝ 2007 թվականի արտադրու– թյան Lexus LS 460 L սեդան և Audi A 8, որոնք երկուսն էլ բարձր դասի թանկարժեք մեքենաներ են: Նաև հողամասեր, տարածքներ Երևանում և Երևանից դուրս: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am