Վերջին շրջանում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իշխանությունները պատրաստ են փոխզիջումների մասին: Պաշտոնական Ստեփանակերտից էլ հայտարարում են, թե ԼՂ իշխանությունները կողմնակից են ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների եղանակով խնդրի լուծման:
Անգամ է խոսք է գնում, թե մինչև տարեվերջ հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի Աղդամն ու Ֆիզուլին:
Եթե իշխանական վերնախավում խոսակցություններ կան տարածքներ զիջելու մասին, նշանակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ որոշակի ճնշում կա: Կարևոր չէ ում կողմից` Ռուսաստանից, Արևմուտքից...
Բայց այստեղ այլ հարց է կարևոր` ինչու՞ է հայկական կողմը հայտնվել մի իրավիճակում, երբ ԼՂ կարգավորումը կապվում է «տարածք զիջելու» հետ: Ողջ աշխարհը տեսավ, որ պաշտոնական Բաքուն 20 տարի մերժում է կարգավորման բոլոր տարբերակները, իսկ այնուհետև` նորից պատերազմ սանձազերծեց:
Ի՞նչ բանակցել Ալիևի հետ, կամ, եթե նույնիսկ պայմանավորվածությունների գալ` միջնորդների շնորհիվ, Ալիևի տված խոսքը խո՞սք է, խաղաղության երաշխի՞ք է:
Կամ` «տարածքներ հանձնելով», ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով Ալիևի ախորժակը փակվելո՞ւ է: Պարզ չի, որևէ զիջում, ավելի է բացելու նրա ախորժակը:
Խնդիրը ավելի խորքային է, և մեր մեջ է: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո հնչում են ելույթներ` «դասեր քաղենք պատերազմից...»: Իսկ ինչ դասեր ենք քաղել անցած 20 տարիների ընթացքում:
20 տարի շարունակ իշխանությունները ոչինչ չեն արել այդ տարածքները վերադարձնելու հեռանկարից խուսափելու համար։ Ոչ բնակավայրերն են բնակեցրել, ոչ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ են աշխատել, ոչ էլ Հայաստան պետությունն են ամրացրել: Եթե այս ամենն իրականացվեր, որևէ երկիր մեզնից զիջում չէր ակնկալի, և նախևառաջ Ալիևը:
Իսկ մենք ի՞նչ ենք արել 20 տարի: Մենք ենք մեր երկրի ներսում դավաճանել Ղարաբաղը` զիջելով այլ բաների դիմաց: Կոռումպացված իշխանություն, համակարգված պետական մակարդակով ռեկետ, մենաշնորհներ, պարզվեց բանակի թալան, գերհարստացած իշխանական վերնախավ, գերշահույթներ, աննորմալ հարստություններ...
Ղարաբաղը երկրի ներսում` ծախել են ՀՀ իշխանությունները` 90-ականներին տարած պատերազմից հետո ամեն օր ու հետևողականորեն:
Կարո՞ղ էին իշխանությունները Ադրբեջանի պահանջներին Նախիջևանով պատասխանել: Կարող էին, բայց չեն արել:
Կարող էին ԼՂՀ միջազգային ճանաչմանը հարցը օրակարգի թիվ մեկ հարց դարձնել: Կարող էին, բայց չեն արել:
Ինչու՞...
Հետևաբար, բոլոր հարցերը մենք մեզ պետք է ուղղենք, պատասխանները մենք պետք է գտնենք ու հետևություններն էլ մենք պետք է անեինք:
Խնդիրը մեր մեջ է, մեր երկրի ներսում է:
Մենք ոչինչ չենք արել, որ որևէ մեկը մեզնից զիջում` «տարածքներ» չակնկալի:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը