Մասշտաբային զորավարժություններում` Լեհաստանում
Մասշտաբային զորավարժություններում, որոնք ՆԱՏՕ-ն անցկացնում է Լեհաստանում, հաշվի չեն առնում, որ իրական ռազմական գործողությունների պայմաններում դաշինքի զորքերը կարող են ոչնչացվել, գրում է The Huffington Post-ը: Հունիսի սկզբին Լեհաստանում սկսվել է Anakonda-16 զորավարժությունը, որի ընթացքում մի քանի հարյուր ամերիկյան, բրիտանական և լեհական զինծառայողներ վայրէջք են կատարել երկրի կենտրոնական մասում, որպեսզի մշակեն գործողություններ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում: Սակայն իրական հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ի զորքերը կհայտնվեն մահացու թակարդում, գրում է պարբերականը: «Իջեցված դեսանտների գոտին Կալինինգրադի ռազմաբազայից գտնվում է ընդամենը 180 մղոնի վրա, այսինքն` ռուսական հրթիռների հասանելիության սահմաններում՝ նախատեսված ծանրաշարժ C-17-ի նման ինքնաթիռների խոցման համար, որոնց հարկ է լինում դանդաղել դեսանտներ իջեցնելու համար: Ցամաքի վրա թեթև զինված զինվորները թիրախ կդառնան ռուսական անօդաչուների և հեռահար հրետանու համար»,- ասված է հոդվածում: HP-ն նաև նշում է, որ ևս մեկ դժվարություն դաշինքի զորքերի համար կդառնա տարբեր երկրներից զինվորների միջև լեզվային արգելքը և մշակութային տարբերությունները:
