Աղվան Հովսեփյանի ղեկավարած կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել

«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարության մարմինների ներկայացրած 2016թ. գնումների պլանից պարզ է դառնում, որ Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։ Վերահսկիչ պալատում էլ դեմ չեն թանկանոց զուգարանի թղթից օգտվելուն, այստեղ էլ նախապատվությունը տվել են 350 դրամանոցին։ Համեմատության համար նշենք, որ մյուս գերատեսչություններում 100-150 դրամանոց զուգարանի թղթով են բավարարվում։ Տարվա ընթացքում օգտագործվելիք զուգարանի թղթի քանակով էլ աչքի է ընկնում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ոչ ավել, ոչ պակաս 2 հազար «ռուլոնի» պահանջ է ներկայացրել ՀԾԿՀ-ն, դրան էլ ուղիղ համեմատական է օդի թարմացուցիչների հայտը՝ 100 հատ, հատը 4 հազար 200 դրամ։ ՀԾԿՀ-ն նաև սեդան թափքի մեկ մեքենա է ուզում 2016-ին՝ 10 միլիոն դրամ արժողությամբ։ Դատական դեպարտամենտում էլ մակաբույծներն են չափից դուրս շատացել, ախտահանման և մակաբույծների ոչնչացման համար 2 մլն 400 հազար դրամ են պահանջել բյուջեից, մինչդեռ տրանսպորտի նախարարությունը, օրինակ, դրա համար 46 հազար դրամի հայտ է ներկայացրել։ Դատական դեպարտամենտում նաև տեխնիկա «կրծողներն» են շատ։ Համացանցի համար 20 միլիոնի հայտ են ներկայացրել, հանրային հեռախոսային ծառայությունների համար՝ 84 միլիոն։ Վերջին ծառայության համար կապի և տրանսպորտի նախարարությունը, օրինակ, ընդամենը 10 միլիոն դրամ է խնդրել։ Դեպարտամենտում գազի և էլեկտրաէներգիայի համար էլ բյուջեից պետք է տրամադրվի 165 և 161 միլիոն դրամ, Վերահսկիչին ու տրանսպորտի ու կապի նախարարությանը մոտ 5 միլիոնն էլ բավարար է։ Դատական դեպարտամենտում ամեն ինչն է ճոխ, անգամ բենզինի գները, բոլոր գերատեսչություններում թիվը 1 լիտրի դիմաց տատանվում է 390– 430 դրամի սահմաններում, իսկ Դատական դեպարտամենտը հաշվարկել է, որ մեզանում բենզինն արժե 450-480 դրամ:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am