Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևի խոսքով, «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: «Անշու՛շտ, սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն է և մոտենալը մեր պետությունների սահմաններին: Բնականաբար, սա իր արտացոլումը կգտնի ռազմավարությունում», հայտարարել է ռուս դիվանագետը:
Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, խոսք եղավ կազմակերպության՝ մինչև 2025 թվականը նախատեսած ռազմավարության մասին: Մասնավորապես այդ մասին խոսեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սակայն ո՛չ դրա բովանադակության, ո՛չ էլ առավել ևս ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք դիտարկելու մասին նախարարը չխոսեց: «Մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների ժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը: Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը», - փոխանցեց Նալբանդյանը:
Գալիք հոկտեմբերին Երևանում հավաքվելու են ՀԱՊԿ երկրների նախագահները, և սպասվում է, որ այդ գագաթնաժողովին այդ ռազմավարությունը վերջնականապես կհաստատվի: «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք պաշտոնական Երևանը դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և եթե այո՝ ապա ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի հետագա համագործակցությունը Հյուսիատլանտյան դաշինքի հետ: Պատասխան դեռ չունենք:
Նկատենք, որ Հայաստանը 1992 թվականից համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ միանալով Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, իսկ 1994-ից Երևանը ներգրավված է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում:
Հայաստանի իշխանությունները մշտապես հպարտացել են, որ կարողանում են ռազմաքաղաքական հավասարակշռություն պահել Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
Մասնավորապես այն փաստը, որ մեր երկիրն անդամակցում է ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին` չի խանգարել արևմտյան կառույցների հետ արդյունավետ աշխատանքի համար, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրանց թվում է եղել:
Բայց հիմա ստացվում է, որ ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է:
Սա կասկածի տակ է դնելու Հայաստանի` որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պետության համբավն ու ինքնուրույնությունը մի կողմից: Ու ոչ միայն: Ռուսաստանը, փաստացի ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է Մոսկվային ուղղված քայլ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի հարևան Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, ու եթե Վրաստանի քայլը Կրեմլը համարում է թշնամական գործողություն, ապա չի բացառվում, որ Մոսկվան նաև հայ-վրացական հարաբերություններում սեպ խրի` Հայաստանին զրկելով ևս մեկ հարևանի և նրա կենսական հարաբերություններից:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը