«Figaro». Էրդողանը բնապահպանության հետ կապված խնդիրներ ունի

Էրդողանը բնապահպանության հետ կապված խնդիրներ ունի, բայց փիլիսոփայության առումով ամեն ինչ կարգին է: Այդ մասին ասվում է թուրք նախագահի «դարի կառույցների» մասին ֆրանսիական «Figaro» թերթի տեսասյուժեում: Դրանցից մեկը Ստամբուլում խոշոր մզկիթն է: Այն կառուցել են Էրդողանի մտերիմ գործարարների նվիրատվություններով: Ավելորդ է ասել, որ նվիրատվություններն ուղեկցվել են հարկերի կրճատմամբ, ասված է ռեպորտաժում: «Երեւում է, Էրդողանի մտերիմ ընկերների գործերը լավ են: Մզկիթը 66 մլն դոլար է արժեցել: Վեճեր է առաջացրել նաեւ մզկիթի վայրը: Դա պահպանվող ճարտարապետական գոտի է: Այդ մասին են անհանգստանում նաեւ ճարտարապետական շրջանակները: Բայց մարդիկ հասկանում են, որ դժվար է Էրդողանին «ոչ» ասել, լինի դա մզկիթի շինարարություն թե ծխելը թողնելու խոստում, ինչպես որ 2015-ի օգոստոսին էր», - նշված է ռեպորտաժում: Հետագայում մեջբերվում է Էրդողանի զրույցը, որը հասարակ քաղաքացու ձեռքին մի տուփ ծխախոտ է տեսել: Նա մոտեցել է, ձեռքը դրել է նրա ուսին եւ ասել է. «Դու կթողնես ծխելը ճի՞շտ է»: «Այնուամենայնիվ դժվար է»: «Ոչինչ, բայց անհրաժեշտ է: Մենք կվերցնենք քո հեռախոսահամարը եւ քո ընտանիքի անդամների հեռախոսահամարը, որպեսզի պարզենք, թե արդյոք իրոք թողել ես ծխելը»: «Ես Գերմանիայում եմ ապրում»: «Ոչինչ, մեզ համար դժվար չէ զանգելը», - հավաստիացրել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը ճանապարհի կեսին կանգ չի առնում եւ իր նախագահական պալատի առումով: 2014 –ի աշնանն ավարտված շինությունն աշխարհի ամենախոշոր նախագահական պալատն է դարձել: 300 հազար քմ մակերեսով պալատը կառուցվել է Անկարայի մոտերքում անտառային զանգվածում: Երրորդ «դարի կառույցը» Ստամբուլի նոր օդանավակայանն է: Այն արդեն բնապահպանական կազմակերպությունների անհանգստությունն է առաջացրել, որովհետեւ պետք է տեղակայվի անտառային գոտում` Տերկոս լճի մոտ, որը Ստամբուլին ջուր մատակարարող վեց լճերից մեկն է: Էրդողանը բոլոր առարկություններին պատասխանել է. «Թզուկներին տրված չէ տեսնել նշանակալին, չնայած նրանց հանդեպ իմ ամբողջ սիրուն եւ առանց որեւէ ցանկության` վիրավորել նրանց»: «Չնայած բնապահպանության առումով գործերն այնքան էլ լավ չեն, փոխարենը փիլիսոփայության առումով Էրդողանի մոտ ամեն ինչ կարգին է», - հեգնում է թերթը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am