Սառն առճակառում՝ սարսափելի սցենարներով
Որոշումները, որ կարող են ընդունել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, կարող են խափանել Եվրոպայում անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը: «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ամենեւին էլ չի նպաստում երկխոսությանը, հակառակը, զինվորականներին ստիպում է զբաղվել այլ պետությունների զինվորականների ձեռնարկած գործողություններին: «Որոշումները, որ կարող են ընդունել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, կարող են խափանել Եվրոպայում անվտանգության ամրապնդմանն ու վստահության վերահաստատմանն ուղղված ջանքերը: Ներկայում ստեղծված իրավիճակն իր տեսակի մեջ սառն առճակառում է, որն այլ՝ ավելի սարսափելի սցենարների շեմին է: Եվ ԵԱՀԿ-ն պարտավոր է ավելի ակտիվ գործել պետությունների համագործակցության աճի ուղղությամբ՝ մայրցամաքում խաղաղության օգտին»,- նշել է Լուկաշեւիչը:
