Թայվանի վրայով թռչել է ձկնկուլ-հեծանվորդ. տեսանյութ
Թայվանի երկրքում հայտնվել է յուրօրինակ օդապարուկ: Տեղի վարպետներից Ֆեն Ցանհուանն այն ստեղծել է ձկնկուլ-հեծանվորդի տեսքով: Չնայած անսովոր տեսքի, այն մնում է օդում, հայտնում է NTD.ru-ն:
Աշխատանքը նվիրվել է Իլանում անցկացվող մանկական փառատոնին: Ձկնկուլ-հեծանվորդն ունի 2 մետր բարձրություն, 1 մետր 80 սմ երկարություն և 75 սմ լայնություն: Դրա հետ մեկտեղ, կշռում է ընդամենը 800 գրամ:
Վարպետը ստեղծման համար օգտագործել է թեթև նյութեր: Ամբողջ աշխատանքը տևել է 2 ամիս:
