ՌԴ Կենտրոնական բանկը շտապ խորհրդակցություն է հրավիրել
ՌԴ Կենտրոնական բանկը հունվարի 21-ի երեկոյան արտահերթ խորհրդակցություն է հրավիրել բանկիրների հետ` կապված ռուբլու փոխարժեքի անկման հետ: Ինչպես հաղորդում է Meduza.io-ն` վկայակոչելով շուկայոմ իր աղբյուրին: Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբուլինան չեղարկել է իր ուղևորությունը Դավոս` Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար: Հունվարի 20-ին ՌԴ Տարածաշրջանային բանկերի ասոցիացիան նամակ է հղել Էլվիրա Նաբուլինայի անունով` խնդրելով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել` կապված ռուբլու անկման հետ: Հունվարի 21-ի աճուրդներում եվրոյի փոխարժեքն առավելագույն ցուցանիշ է գրանցել` հասնելով 93.7 ռուբլու, իսկ դոլարը հասել է 85.99 ռուբոլւ, որը ևս ռեկորդային ցուցանիշ է:
