Նիդերլանդները նույնպես մտածում է ԵՄ-ից դուրս գալու մասին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի նման, Նիդերլանդներում էլ շատ մեծ է փախստականության հետ կապված խնդիրը։ Այստեղ նույնպես կարծում են, որ Միության կազմում իրենք կորցնում են իրենց ինքնիշխանության մի մեծ հատվածը։ Նիդերլանդների Մաասթիխթ քաղաքը 1992 թվականին դարձավ Եվրոպական Միության խորհրդանիշը, երբ այստեղ կնքվեց ներկա Միության մասին հայտնի պայմանագիրը։ Պայմանագիրը նախատեսում էր քաղաքական ու դրամական ավելի սերտ ու կուռ միություն։ Սակայն այսօր, Մաասթրիխթի պայմանագիրը կնքելուց 24 տարի անց հենց այս քաղաքն է դարձել Եվրոպական Միությունից Նիդերլանդները դուրս բերելու գլխավոր ջատագովը։ Անցկացված վերջին հարցումների համաձայն, հոլանդացիների կեսն այսօր ցանկանում է Մեծ Բրիտանիայի օրինակով այստեղ անցկացնել Միության կազմից դուրս գալու հանրաքվե։ Ինչպես Միության կազմից դուրս գալու աջակիցներից, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Լորենս Ստասենն է ասում. «Որպես ազգային պետություն, մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները, եւ մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները։ Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական Միությունում»։ Ստասենը եղել է ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության անդամ, որն այսօր հարցումների արդյունքում ունի ամենաբարձր ցուցանիշը։ Կուսակցության ղեկավար Գեերթ Վիլդերսը պայքարում է, իր խոսքերով, ՝՝Եվրոպայի իսլամացման դեմ՛՛, եւ պահանջում, որ Հոլանդիայում նույնպես անցկացվի հանրաքվե։ «Բրէքզիթը նշանակում է ինքնիշխանության վերականգնում։ Սակայն ամենամեծ մտահոգությունն իհարկե ներգաղթն է»,- ասում է նա։ Միայն 2ՕՕ կմ հեռավորության վրա գտնվող Ռոթերդամում տրամադրություններն այլ ուղղություն ունեն։ Նավահանգստի խոսնակ Սյակ Պոպեն կարեւորում է այն հանգամանքը, որ Եվրոպայի ամենախոշոր այս նավահանգստով ամեն տարի 465 միլիոն տոննա բեռ է փոխադրվում՝ Եվրոպայի հյուսիսը կապելով աշխարհին։ Նրա խոսքերով, «Անցած տասնամյակների ընթացքում Նիդերլանդների ու Եվրոպայի բարգավաճումը ձեռք է բերվել ազատ առեւտրի, ինչպես նաեւ մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի արդյունքում»։ Այդ պատճառով էլ Ռոթերդամում Եվրոպական Միությունից դուրս գալու հեռանկարը համարում են աղետ։ Բայց որքան էլ մտածեն տնտեսական բարգավաճման մասին, ամբողջ Եվրոպայի տարածքում միեւնույն է, Միության նկատմամբ մտահոգությունները համատարած են։ Ռոթերդամի համալսարանի մասնագետներից Ֆաբիան Ամթենբրինքի խոսքերով, գլխավոր խնդիրն այն է, որ Բրյուսելը մեծացրել է կառավարման իր լծակները։ «Բրյուսելը, Եվրոպական Միությունը, Եվրոպայում որոշումներ կայացնելու ամբողջ համակարգը շատ են հեռացվել քաղաքացիներից»,- նշում է նա։ Եվրոպական Միությունից Նիդերլանդները դուրս բերելու հանրաքվե դեռեւս նախատեսված չէ։ Սակայն հաջորդ տարի մարտ ամսին անցկացվելիք ընտրություններից հետո Բրէքզիթին հետեւելու առաջին քայլը կարող է իրականացվել հենց այստեղ՝ Նիդերլանդներում։ Ամերիկայի ձայն

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am