Թրամփի հետ Թուրքիայի դժվարությունների առաջին ազդանշանները

Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները հուլիսի վերջին անցկացնելու են իրենց համագումարները՝ համապատասխանաբար Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին որպես իրենց նախագահական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության հավատարիմ անդամների համար ընտրությունը շատ պարզ է. քվեարկել իր կուսակցության թեկնածուի օգտին: Այդուհանդերձ, միլիոնավոր այլ ընտրողներ կանգնած են որոշում կայացնելու ավելի բարդ խնդրի առջև: Ոմանք, դժգոհ երկու գլխավոր կուսակցություններից, պատրաստվում են քվեարկել անկախ երրորդ թեկնածուի օգտին, իսկ ուրիշները մտադրվել են ընտրություններին ընդհանրապես չմասնակցել: Ամերիկահայ ընտրողները ևս անորոշության մեջ են հայտնվել ընտրության հարցում: Հիլարի Քլինթոնի պարագայում շատերը խիստ հիասթափված են նրա կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված խոստումը դրժելու պատճառով, երբ նա պետքարտուղար եղած ժամանակ այն անվանեց «պատմական բանավեճի հարց»՝ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր բազմաթիվ խոստումներին, նախ որպես ԱՄՆ սենատոր և հետո նախագահի թեկնածու ութ տարի առաջ: Թրամփը հանելուկ է բազմաթիվ ամերիկահայերի համար: Նրանք, ովքեր պատրաստ են անտեսել նրա վիճահարույց դիրքորոշումները և պարզապես իրենց  քվեն տալ զուտ հայկական հարցերի հիման վրա, վստահ չեն, թե արդյոք նա, իր իսկ խոսքերով ասած՝ «բարեկամ թե հակառակորդ» է, քանի որ գործարար Թրամփը հանրային դիրքորոշում չունի բազմաթիվ քաղաքական հարցերի, այդ թվում՝ հայկականի վերաբերյալ: Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ դեմառդեմ հանդիպել հանրապետական թեկնածուին և առաջին ձեռքից պարզել, թե ինչպիսին են նրա մոտեցումները հայությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն, նման հնարավորության բացակայության պայմաններում, ընտրողները պետք է ապավինեն Թուրքիայի վերաբերյալ նրա կողմից վերջերս արված մի քանի կարճ արտահայտություններին: Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին քննադատեց Թուրքիային՝ իսլամիստ ահաբեկիչներին աջակցելու համար: Նա ասաց Breitbart News Daily-ին. «Թուրքիան կարծես թե ԻԼԻՊ-ի կողմից է, քիչ թե շատ նավթի հետ կապված»: Նա հավելեց, որ շահերի բախում է ունեցել Թուրքիայի մասին խոսելիս՝ Ստամբուլում «Թրամփ թաուեր» երկնաքերների համալիրի պատճառով: Չնայած շենքը նրան չի պատկանում, սակայն նա իր անունը շնորհել է հյուրանոցի սեփականատերերին և շահութաբեր բրենդային վճարներ է ստանում: Նա նման պայմանավորվածություն ունի նաև Trump International Hotel & Tower-ի հետ Բաքվում: Իր գործարար հարաբերությունները չվնասելու համար Թրամփն արագորեն հաստատեց իր հարցազրույցում. «Ես Թուրքիան շատ լավ եմ ճանաչում. թուրքերը զարմանալի և հրաշալի մարդիկ են, նրանք ուժեղ ղեկավար ունեն»: Չնայած Էրդողանի մասին Թրամփի ջերմ խոսքերին՝ Թուրքիայի նախագահը երկու շաբաթ առաջ հարձակվեց նրա վրա, նրան մեղադրելով իսլամատյաց լինելու մեջ և կոչ անելով անհապաղ հանել Թրամփի անունը Ստամբուլի «Թաուեր»-ից… Էրդողանը հայտարարեց գործարարների մի մեծ խմբի, որ Թրամփը «անհանդուրժողական է Միացյալ Նահանգներում ապրող մահմեդականների հանդեպ, և այսքանից հետո նրա անունը որպես բրենդ օգտագործվում է Ստամբուլում: Նրանք, ովքեր այդ բրենդը դրել են իրենց շենքի վրա, պետք է անհապաղ հանեն այն»: Էրդողանը նաև ասաց՝ զղջում է, որ մասնակցել է «Թրամփ թաուեր» համալիրի բացման արարողությանը 2012 թվականին, երբ վարչապետ էր. «Ես նաև սխալվել եմ և բացել [«Թրամփ թաուեր» համալիրը]»: Հյուրանոցի թուրք սեփականատերը հայտարարեց, որ նա վերանայում է իր գործարար կապերը Թրամփի հետ: Ստամբուլում «Թրամփ մոլ» առևտրային կենտրոնի մենեջեր Բյուլենթ Քուրալը ևս քննադատեց Թրամփին. «Մենք ցավում ենք և քննադատում Թրամփի խտրական արտահայտությունները: Նման հայտարարությունները անարժեք են և մի մտքի արգասիք, որը չի հասկանում իսլամը, խաղաղության կրոնը: Մեր արձագանքը ուղղակիորեն հայտնել ենք Թրամփի ընտանիքին: Մենք վերանայում ենք մեր իրավական հարաբերությունները Թրամփ բրենդի հետ»: Հանրապետական թեկնածուն հանպատրաստից մեկ այլ մեկնաբանություն արեց Թուրքիայի մասին հուլիսի 1-ին Դենվերում ունեցած ելույթի ժամանակ: Երբ նա թվարկում էր մի շարք երկրների անուններ, որոնք ռազմական պաշտպանությունն իրականացնում են ԱՄՆ-ի հաշվին, դահլիճից մեկը բղավեց. «Թուրքիա»… Թրամփն ընդհատեց իր խոսքը և հարցրեց այդ մարդուն՝ արդյոք նա «բարեկամ թե հակառակորդ» է: Հանրապետական թեկնածուն հավելեց. «Եվ Թուրքիան, որն, ի դեպ, պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ: Ես հուսով եմ, որ Թուրքիան պայքարի դուրս կգա ԻԼԻՊ-ի դեմ, քանի որ ԻԼԻՊ-ը, որոշակի իմաստով, շատ լուրջ առավելություններ ունի Թուրքիայում: Նրանք իրենք պետք է արմատախիլ անեն ԻԼԻՊ-ը: Ես կցանկանայի տեսնել այդ»: Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանը կսրի իր աճող թշնամանքը Դոնալդ Թրամփի հետ՝ պնդելով հանել վերջինիս անունը Ստամբուլի «Թաուեր»-ներից: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այժմ անտեսում է Թրամփի բացասական մեկնաբանությունները իսլամի մասին՝ նախընտրելով պաշտպանել իր սեփական բիզնեսի շահերը Բաքվի «Թրամփ թաուեր»-ում…   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am