Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները Թուրքիայից ռազմական աջակցություն են ստանում:
«Վերջին օրերին հատկապես նկատելի է, որ Սիրիայում ահաբեկիչների գործողություններն ակտիվացել են, և սա Ժնևում ակնկալվող միջսիրիական բանակցությունների նախաշեմին: Խոսքը նրա մասին է, որ ահաբեկչական խմբավորումները փորձում են ռազմական գործողությունների թատերաբեմում իրավիճակը փոխեն հօգուտ իրենց: Սիրիայի կառավարական ուժերին հակահարված տալ փորձող ահաբեկչական խմբավորումները Հալեպի ուղղությամբ լուրջ օժանդակություն են ստանում Թուրքիայից:
Այն ժամանակ, երբ բոլոր շահագրգիռ կողմերը հույսեր են կապում Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև ակնկալվող բանակցությունների հետ`որպես իրավիճակի հանգուցալուծման հավանական տարբերակ, որոշ արտաքին ուժեր շարունակում են Սիրիայի գրոհայիններին, և որ ամենավատն է`ահաբեկչական կառույցներին ապահովել զենքով ու այլ անհրաժեշտ սպառազինությամբ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը