Պուտինի ու Էրդողանի նմանությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են առաջիկայում հանդիպել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին կարող է հանդիպեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Անկարան սկզբունքային խնդիրներ չունի Մոսկվայի և Բրյուսելի հետ, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման համար հակասություններ չկան, ասել է Չավուշօղլուն. «Մի կողմից ԵՄ-ն, մյուս կողմից Ռուսաստանը: Մենք կարող ենք ճանապարհը շարունակել նրանց հետ միասին: Դա հակասություն չէ, այլընտրանք չէ և նույնիսկ մրցակցություն չէ»: Նրա խոսքերով՝ վերջին օրերում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ դիտվել է նկատելի ակտիվություն, որի շնորհիվ հաջողվել է կարգավորել հարաբերությունները Իսրայելի և ՌԴ-ի հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում նույնպես անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին` նկատելով, որ ռազմական խողովակներով Ռուսաստանի ու Թուրքիայի շփումները զարգանալու են: «Կարծում եմ, որ շփումները կզարգանան նաև մյուս խողովակներով, այդ թվում նաև՝ երկու երկրների ռազմական խողովակներով՝ հաշվի առնելով մեր օդատիեզերական ուժերի գործողությունները, որոնք իրականացվում են սիրիական կառավարության հրավերով, և հաշվի առնելով այն, որ Թուրքիան ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի անդամ է»,- ասել է նա: Լավրովը հաստատել է, որ իր թուրք գործընկեր Մ. Չավուշօղլուի հետ պայմանավորվել է վերսկսել ահաբեկչության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի գործունեությունը: Ավելի վաղ ՌԴ Նախագահի խոսնակն էր հայտնել, որ Կրեմլում չեն բացառում Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մինչև G20-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին Չինաստանում: «Թե որտեղ այն տեղի կունենա՝ ես ասել չեմ կարող, սակայն նման տարբերակը չեմ բացառում», նշել էր Դմիտրի Պեսկովը։ Պուտինն արդեն թույլ է տալիս ռուսներին հանգստանալ Թուրքիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է միջոցներ ընդունել, որոնք նախատեսում են ՌԴ-ի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների արգելքի վերացում: Պուտինը հանձնարարել է երկու երկրների արտաքին քաղաքականության վերաբերյալ բանակցություններ անցկացնել Թուրքիայի կառավարության հետ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նույնպես նշել է, որ ռուսաստանցիները պետք է հնարավորություն ստանան Թուրքիայում հանգստանալ արդեն այս սեզոնում, սակայն անհրաժեշտ է լուծել անվտանգության հարցերը։ Մեդվեդևը խոստացել է, որ անվտանգության հարցը ամեն դեպքում մղվելու է առաջնային պլան՝ կապված նրա հետ, որ Թուրքիան օրեր առաջ ենթարկվել է ահաբեկչական հարձակման։ Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է ամեն մակարդակում բանակցություններ վարել թուրքական իշխանությունների հետ. «Դրանով կզբաղվեն նախարարները, փոխվարչապետները և անձամբ ես»։ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Անկարան կանի ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար Թուրքիայում ռուսաստանցիների անվտանգությունը, նշել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա Թուրքիայում իրենց հանգիստը պլանավորած ռուսաստանցիներին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ այցերին, գնահատել իրավիճակն ու հնարավոր վտանգները: Զախարովան ընդունել է, որ Թուրքիայում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի հետ կապված ռիսկը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է ողջ ծավալով Թուրքիայի հետ զբոսաշրջային կապերը վերականգնելուն: Պուտինի ձեռքում այլ հաղթաթղթեր կային Ռուսաստանը սկսեց աջակցել քրդական ուժերին, որոնք Թուրքիայի համար տևական ժամանակ է, ինչ սպառնալիք են: Թուրքիայի հարավային սահմանի մոտ քրդական այդ կիսաանկախ պետության ձևավորման հեռանկարը լցրեց Անկարայի համբերության բաժակը, գրում է ամերիկյան The Washington Times-ը: Թուրքիան այլևս չդիմացավ. Էրդողանը նամակ ուղարկեց Կրեմլ, որտեղ իր ափսոսանքն էր հայտնում միջադեպի կապակցությամբ: «Մենք չէինք ուզում և մտադիր չէինք խոցել այդ ինքնաթիռը»,- գրել է նա: Ցավակցություն հայտնելով օդաչուի ընտանիքին՝ Էրդողանը խնդրել է ներել իրենց: Ու թեպետ Թուրքիան այժմ փորձում է այլ կերպ մեկնաբանել նամակի բովանդակությունը, որպեսզի փրկի իր դեմքն անհաջող խաղում, այնուամենայնիվ իրադարձությունների նման զարգացումը նշանակում է ամբողջական պարտություն: Այն փաստը, որ Էրդողանն իր նամակը ուղարկեց Brexit-ից անմիջապես հետո, պատահական չէ. Թուրքիան, որին վաղուց թույլ չեն տալիս միանալ տնտեսական միությանը, զգում է, թե ինչպես է ուժասպառ լինում ԵՄ-ն: Պուտինը վաղուց է ուզում թուլացնել արևմտյան ինստիտուտները: Հնարավոր է, որ Թուրքիան նաև Իրան-Սիրիա-Ռուսաստան միության ճնշմանն է ենթարկվում հարավում: Ցանկացած դեպքում այս դրվագը նշանակում է հարավային թևում ամրացող Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքերի թուլացում: Կրեմլը ապացուցեց, որ առաջինը չի զիջի, և պատրաստ է դիմակայել ցանկացած դժվարության, մինչև Արևմուտքը փոխի իր դիրքորոշումը: Արևմուտքը պիտի հասկանա, որ սպասման խաղում ռուսները միշտ հաղթող դուրս կգան. դա նրանց գեներում է: Մոսկվայի վարքագծի վրա ազդելու միակ միջոցը ուժի կիրառումն է: Որքան էլ առաջադիմականների և ազատականների համար տհաճ լինի պատերազմին պատրաստվելը, դա միակ ելքն է պատերազմից խուսափելու, հատկապես երբ խոսքը Ռուսաստանի մասին է: ԴԱԻՇ-ը սխալվեց Թուրքիայի հարցում, իսկ Թուրքիան սխալվեց ԴԱԻՇ-ի հարցում Ահաբեկիչներին հաղթելու և սիրիական պատերազմի վրա ազդելու համար Էրդողանը պետք է գոնե մի քանի խնդիր լուծի և այլևս ատելությամբ չվերաբերվի տարածաշրջանային և միջազգային խաղացողներին, գրում է Berlingske-ը: Եթե Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրում ինչ-որ մեկից, նշանակում է, որ դա շատ առանձնահատուկ դեպք է, և այդպես էլ կա: Թուրքիան այժմ մինչև կոկորդը խրված է փախստականների և ահաբեկչության հետ կապված խնդիրների մեջ, ինչը Սիրիայում պատերազմի արդյունքն է: Դրանով հանդերձ՝ Թուրքիան աշնան սկզբից փորձում է ավելի անմիջական դեր խաղալ այդ պատերազմում: Սակայն երբ ամեն ինչ քաոսային է, իսկ ահաբեկչությունը ազդում է զբոսաշրջության վրա, դժվար է ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրադարձությունների վրա: Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը, էթիկային հակառակ, մի կողմ դրեց իր եսասիրությունը և գնաց փոխզիջումների: Վերջին շաբաթվա ընթացքում նա հաշտության համաձայնագիր կնքեց Իսրայելի հետ և նամակ գրեց նախագահ Պուտինին: Այդ քայլերը վկայում են այն մասին, որ Էրդողանը գիտակցում է՝ Թուրքիան կաթվածահար է եղել խնդիրներից և հնարավորություն չունի միաժամանակ կռվելու բոլոր ճակատներում: ԴԱԻՇ-ը սխալվեց Թուրքիայի հարցում, իսկ Թուրքիան սխալվեց ԴԱԻՇ-ի հարցում: Այն, որ երկրով մեկ տարածվել է ջիհադիստների ցանցը, սկզբում Թուրքիայի իշխանություններին չէր անհանգստացնում, սակայն Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս, որ Թուրքիան ծաղրի առարկա է դառնում սիրիական պատերազմի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ֆոնին: Թուրքիայի հաշտվողական քաղաքականությունը նպատակ ունի ուժեղացնելու երկրի տնտեսությունը: Թուրքիան նաև չի կարող իրեն թույլ տալ կանգնել Ռուսաստանի հետ պատերազմի շեմին: Ներկա պահին նա շարունակում է աջակցել հազարավոր ջիհադիստների, որոնք կռվում են Ասադի ռեժիմի և Հալեպի քրդերի դեմ: Այդ պատճառով է Թուրքիան իր համար տեղ թողնում սիրիական պատերազմին անմիջական մասնակցություն ունենալու համար, և Պուտինին ուղղված նամակն էլ պետք է դիտել որպես քայլ, որը կխլացնի ռուսների զայրույթը և միաժամանակ հնարավորություն կտա հետագայում անմիջական մասնակցություն ունենալու պատերազմին: Էրդողանի ներողությունը նշանակում է, որ կողմերը մի կողմ են դնում վերջին ամիսների ռազմական հռետորաբանությունը և հնարավորինս միասնական աշխատանք կտանեն Սիրիայում վերսկսվող հետագա պատերազմում: Ռուսաստանի հիմնական նպատակը Սիրիայում ռեժիմի և սեփական ռազմավարական շահերի պահպանումն է: Եթե Թուրքիան չխոչընդոտի դրան, և եթե դադարի հովանավորել ԴԱԻՇ-ին, հնարավոր է, որ ՌԴ-ն թույլ տա Թուրքիային հետապնդելու իր շահերը սահմանի երկու կողմերում: Այնպես որ, եթե Էրդողանը ներողություն է խնդրում ՌԴ-ից և հաշտվում է Իսրայելի հետ, այն պատճառով չէ, որ հանկարծ նա բարի է դարձել: Նա առաջվա պես իր տանն ընդունում է ՀԱՄԱՍ-ին՝ Իսրայելի ոխերիմ թշնամուն, իսկ ՌԴ-ին դիտում է որպես Ասադին տապալելուն ուղղված ամենամեծ խոչընդոտը: Սակայն տարածաշրջանում, հատկապես Սիրիայում իր հետագա ծրագրերն իրականացնելու համար Էրդողանը պետք է կարողանա երկխոսության մեջ մտնել հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am