Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Man United Source-ը: 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար կստանա 8 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12,5 միլիոն եվրո:
