Հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերին Երևանում կազմակերպության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հանձնարարությունների պարբերականթարմացումը, 2016-2017 թթ. քաղաքական, պաշտպանական ևանվտանգության հարցերով խորհրդատվությունների անցկացման ժամկետը»,- նշել է Նալբանդյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշել է. «Մենք շատ լուրջ ուշադրություն ենք հատկացրել ՀԱՊԿ տարածքում ահաբեկչությանը դիմակայելու քայլերի մշակման խնդիրներին: Դուք գիտեք, որ այս թեման մեզ համար առաջնային է: Դրա հետ կապված մենք ՀԱՊԿ շրջանակներում համապատասխան ծրագրեր ենք մշակում, որոնք ներառում են քայլեր, որոնց միջոցով մենք պետք է դիմակայենք ահաբեկչությանը»:
