Ի՞նչն է եղել Վանաձորում ՌԴ ԳԱԱ անդամի սպանության պատճառը. Կասկածվողը անհատ ձեռներեց է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վանաձորում ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամի սպանության մեջ կասկածվողն անհատ ձեռներեց է: «Արմաիկա» ԲԲԸ-ի տնօրեն, ֆիզիկոս Արմեն Ստեփանի Մնացականյանի սպանությանը նախորդել է թեթև վիճաբանություն, ինչը սկսվել է թղթադրամը մանրելու նախաձեռնությունից։ Անհատ ձեռներեցը, ում մոտ ֆիզիկոսն ու նրա ծանոթը մանրել են գումարը, վրդովվել է մի բառից ու պարզաբանումը ոչ թե տեղի է ունեցել մարդկային լեզվով այլ գործի է դրվել զենք և հնչել կրակոց՝ սպանելով գիտնականին։ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել: Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նախօրեին Վանաձորի բժշկական կենտրոնից, որտեղ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր 1961թ.-ին ծնված Արմեն Ստեփանի Մնացականյանը: Դիակը հայտնաբերվել է Վանաձորի քլորատան մոտի անտառում։ Անհատ ձեռներեցը դիմել է փախուստի։
