Զգուշացում.«Այդ զզվելի լցնովի պաղպաղակը մի՛ գնեք».մասնագետներ.տեսանյութ
«Հատկապես ծնողներին խնդրում եմ՝ զգու՛յշ մնացեք: Այդ զզվելի լցնովի պաղպաղակը մի՛ գնեք: Այն վաճառելու համար հարկավոր են սերտիֆիկատներ, համապատասխան պայմաններում պիտի դա արտադրվի, ոչ թե փողոցում: Շաքարավազ ու կաթի փոշի են լցնում պաղպաղակի մեջ: Իրականում դրա տեխնիկական կանոնակարգում ամեն ինչ պետք է նշված լինի: Չի՛ կարելի, որ ով ինչ ուզի, արտադրի»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ կոչ անելով զերծ մնալ փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակներից:Բանախոսը նշեց,որ ստուգումներ են անցկացվել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում: «Մենք եղել ենք երեք հայտնի ընկերություններում,որտեղ արտադրանքը համապատասխանել է լաբորատոր բոլոր պահանջներին՝ սկսած շենքային և տեխնիկական պայմաններից, վերջացրած հումքով: Պաղպաղակի շուկայում ևս վիճակը գոհացուցիչ է, շատ ընկերություններում պաղպաղակը պատրաստում են ոչ թե բուսական յուղերով, այլ կարագով»,-ընդգծեց Մելիտա Հակոբյան: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
