«Զերծ մնացեք փողոցում և «Գումի» շուկայում վաճառվող մսամթերքից».Մելիտա Հակոբյան.տեսանյութ
«Շուկայում առկա է սպառողի դեֆիցիտ, արտադրողների վիճակը, իրոք, բարդացել է. կան ընկերություններ, որոնք սպառող չունենալու պատճառով շաբաթական ընդամենը մեկ օր են աշխատում»,- այս մասին Հայելի ակումբում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:Բանախոսը հիշեցրեց,որ ամառվա սեզոնին օրգանիզմն աղիքային վարակների նկատմամբ առավել խոցելի է դառնում՝ մեծ աղեր և միկրոէլեմենտներ կորցնելու հետևանքով: Տհաճ իրավիճակներից խուսափելու համար պետք է մաքուր ջրի տեսքով հեղուկ ընդունել: «Առաջատար երեք ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում՝ մսամթերքի արտադրության ոլորտում խախտումներ չեն հայտնաբերել:Սակայն կոչ եմ անում՝ միս-մսամթերք չգնել հայտնի «Գումի» շուկայից»,-շեշտեց տիկին Հակոբյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
