«Հավերին ներարկում են ջուր պահող նյութեր,որ ավելի մեծ երևան».որակի աուդիտոր.տեսանյութ
«Կան սնունդ արտադրող շատ ընկերություններ, որոնց համար տուգանքները ոչ մի բան չեն նշանակում: Սահմանված պատժաչափերը շատ դեպքերում ուղղակի կարգազանց արտադրողի ծիծաղն են առաջացնում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահ, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը:Բանախոսը անդրադառնալով տեղական և ներմուծված հավի արտադրանքին՝ նկատեց, որ շուկայում խախտումները բազմաթիվ են: «Բոլորս ենք տեսել, թե ինչպես են հավերի փաթեթավորման վրա մի քանի պիտակ փակցնում: Պոկում ես մեկը, դրա տակ տեսնում մյուսը՝ հին ամսաթվով: Բացի այդ, հավերին ներարկում են ջուր պահող նյութեր, որը տանը՝ լվանալուց հետո ուղղակի դուրս է գալիս, հավը չափերով զգալի փոքրանում է: Ինչ վերաբերում է հավերի կերերին, ապա դրանց մեջ կան գենափոխված եգիպատցորենի հատիկներ: Սա իրենից լուրջ խնդիր է ներկայացնում»,-ընդգծեց «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
