«Օլանդը ընտրություններից առաջ սիրաշահում է ֆրանսահայ համայնքին».Վլադիմիր Վարդանյան.տեսանյութ
«Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական փորձը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը, դեռ Նիկոլա Սարկոզիի ժամանակվանից տրված խոստումների հավաստումն է: Այս անգամ, իհարկե, կարելի է որոշակի առումով լավատես լինել՝ չնայած նրան, որ օրենքն առայժմ վերջնականապես չի ընդունվել և Ֆրանսիայի նախագահի կողմից չի վավերացվել: Ֆրանսուա Օլանդը, սպասվող նախագահական ընտրություններից առաջ, իր այս քայլով սիրաշահում է ֆրանսահայ համայնքին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:Բանախոսը գտնում է,որ գերմանական Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, մեծամասամբ պայմանավորված էր Գերմանիա-Թուրքիա հարաբերություններով,որի միջոցով զսպեց Թուրքիային՝ նրան դնելով իրեն առավել շահեկան ուղեծրի վրա: «Միշտ պետք է հիշել, որ տարբեր խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերն իրավական տեսանկյունից Թուրքիային չեն ստիպելու ճանաչել պատմական իրողությունը և վերացնել դրա հետևանքները: Ինչ վերաբերում է հայկական կողմի պահանջներին, ապա մեկ միասնական փաթեթ շատ դժվար է ներկայացնել, քանի որ պահանջները բազմաթիվ են»,-հայտնեց Վլադիմիր Վարդանյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
