Թուրքիան պատրաստ է ՌԴ-ին ավիաբազա տրամադրել
Trend.az-ը՝ հղում անելով TRT-ին փոխանցում է,որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել Ինջիրլիք ռազմական ավիաբազան, ասել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում՝ տրամադրել է ռազմական բազաները բոլոր երկրներին, որոնք պայքար են մղում ԻՊ-ի դեմ:
Չավուշօղլուն նշել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը բոլորի թշնամին է, և դրա դեմ պետք է միասնական պայքար ընթանա:
