Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նվաճել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը:
Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը 79:71 հաշվով առավելության է հասել Անդորայի հավաքականի նկատմամբ՝ առաջին անգամ նվաճելով այս տիտղոսը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը նաև իրավունք է ստացել հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրականի փուլին:
