Հենրիխ Մխիթարյանի օժանդակությունն Արցախին

Մասնակցում եմ բարեգործությունների, քանի որ դա հնարավորություն է տալիս մարդկանց վերադարձնել երկրպագուների սերը: Ես սիրում եմ լինել մարդկանց կողքին, ուրախացնել նրանց: Օրինակ՝ Արցախը տարիներ շարունակ զրկանքներ է կրել: Ես հպարտ եմ մասնակցել այնտեղ ապրող մարդկանց ուղղված բարեգործության, օգնել պատերազմում հարազատների կորցրած մարդկանց: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհում լիներ խաղաղություն: Բոլորն են արժանի ապրել առանց խնդիրների: Այդ մասին իսպանական Marca-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: «Հորս մահը հսկայական կորուստ էր ընտանիքիս եւ ինձ համար: Շատ կցանկանայի, որ նա մեզ հետ լիներ: Ես վստահ եմ, որ նա կհպարտանար իմ նվաճումներով: Հորս խաղը տեսել եմ տեսագրություններով: Կարծում եմ՝ ունենք խաղաոճի նմանություն: Իսպաներեն չգիտեմ, բայց կցանկանայի սովորել 7-րդ լեզուն: Իսպանիայի լիգան ուժեղագույններից մեկն է: Երբեք չես կարող կանխատեսել կարիերայիդ ընթացքը: Մի օր էլ կարող է հայտնվեմ Իսպանիայում: Զիդանը եղել է իմ կուռքը: Մանկությունից հիացել եմ նրա խաղով: Իհարկե, կցանկանայի աշխատել նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն լիներ: Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ եւ համառ աշխատանք: Ես իմ կյանքը նվիրել են ֆուտբոլին: Հաջողության համար պետք է տաղանդ եւ կարգապահություն: Շատ եմ սիրում խաղալ փլեյմեյքերի դիրքում: Այն թույլ է տալիս ամբողջությամբ դրսեւորել իմ կարողությունները: Տուխելը հրաշալի է մարզիչ է եւ գերազանց ստրատեգ: Նա ունի խաղի բացառիկ փիլիսոփայություն: Ուրախ է նրա խաղաոճով հանդես գալը: Դա է իմ հաջողության գրավականը: Ես շնորհակալ եմ նրան»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում Մարիամի հերոսական այո-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ մեզ պարգևեց Փրկչին․ Բագրատ Սրբազան Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ» Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը փլnւզել է բնակչի տան պարիսպը և հայտնվել մայթին Խաղաղության մասին խոսող իշխանությունը զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ «Պրոֆեսիոնալ քցող» Նիկոլի վերջը հայտնի է․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում. «Հրապարակ» Իրավապահները փնտրում են Անուշավան Դանիելյանի հասցեին «ամոթ, տիրադավ» բղաված անձին. «Հրապարակ» Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է պասիվ ՔՊ-ականներին պատժել, ակտիվներին՝ խրախուսել. «Հրապարակ» Փաշինյանը խայտառակ եղավ Մոսկվայում, հեռացնելու ենք նրան. տեսանք` ինչ եղավ Ուկրաինայի և Վրաստանի հետ Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը Անուններով ասեմ՝ ովքեր են Փաշինյանի նշանակած փախած գեներալները․ պահեստազորի սպա (video) Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ» Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Վթարային ջրանջատում․ հասցեներ Թրամփը հայտարարել է, որ Իրանն այսօր կարող է ամբողջությամբ ոչնչացվել ՀՀԿ-ի «ճանապարհային քարտեզը». 4 կոնցեպտուալ առաջարկ ընդդիմությանը Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն. «Հրապարակ» Իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը 1 զոհ, 2 վիրավոր․ «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ Nissan-ը բախվել է քարե պատնեշին, ապա գովազդային սյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am