Թուրքիայում մեծ արձագանք են գտել Էրդողանի խոսքերը հայտնի մոտոցիկլետիստին
Թուրքիայում մեծ արձագանք են գտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը հայտնի մոտոցիկլետիստին։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը մասնակցել է կամուրջի բացման արարողությանը, որտեղ կամուրջի վրայով ցուցադրական ելույթ է ունեցել հայտնի մոտոցիկելտիստ Քենան Սուֆուօղլուն։ Երբ Էրդողանը նկատել է իրեն մոտեցած մոտոցիկլետիստին, ծիծաղելով ասել է. «Այս ընտանիքից դեռ ողջ մարդ մնացե՞լ է։ Չէ, որ բոլորը գնացել են այն աշխարհ»։ Թուրք հասարակությանը կատաղեցրել է երիտասարդ մոտոցիկլետիստի դժբախտության վրա կատակ անող Էրդողանի պահվածքը, քանի որ տղան դեռ 1999–ի Մարմարայի երկրաշարժի ժամանակ փլատակներից հազիվ էր փրկվել եւ տարբեր դժբախտ պատահարների ու հիվանդությունների պատճառով կորցրել է ծնողներին, եղբորն ու երեխաներին։
