Ի՞նչ կա Լավրովի «բարաթում»

Երեկ ադրբեջանական կողմը կրակել է Թալիշի ուղղությամբ՝ թիրախավորելով գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատող քաղաքացիական անձանց: Մասնավորապես, ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: ԼՂ պաշտպանության նախարարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ասված է ԼՂ Պաշտպանության բանակի հաղորդագրությունում: Հետաքրքիր զուգադիպությամբ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի տարածաշրջանային այցի օրերին, երբ կրկին քննարկվում էր ստատուս քվոյի պահպանումը և էսկալացիայի այնթույլատրելիությունը, Ադրբեջանը կրկին «հիշեցնում» է իր մասին: Զուգահեռաբար, Սանկտ Պետերբուրգի եռակողմ բանակցություններից հետո Բաքուն սկսել է բավական ինտենսիվ տեղեկություններ հրապարակել: Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, թե Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կհանդիպեն Փարիզում: «Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, և մենք դեմ չենք: Մեզ համար կարևորը բանակցությունների արդյունքն է, մենք չենք ցանկանում բանակցել՝ բանակցելու համար»: Ավելին, պաշտոնական Բաքուն հաստատել է ներկայումս գոյություն ունեցող փաստաթղթի մասին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Մամեդյարովն ասել է, որ կա փաստաթուղթ, որոնց շուրջ տարվում է աշխատանք. «Եթե մենք աշխատենք այդ ուղղությամբ, ապա կկարողանանք հասնել խաղաղության: Մեր հարևան Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Նա մեզ մոտ երկիր է: Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է Ռուսաստանի համար: Մենք զենք ենք գնում թե՛ Ռուսաստանից, թե՛ մյուս երկրներից»: Նույն օրը, հիշեցնենք, ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը շեշտեց Ռուսաստանի դերակատարումը` ԼՂ կարգավորման գործընթացում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պայմանավորվելու փորձերը Վիեննայում որոշակի ազդակ հաղորդեցին, բայց ամենամեծ հնարավորությունն ունի Ռուսաստանը»։ Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Հայաստան և Ադրբեջան կայցելի Ռուսաստանի արտգործնախարարը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտնել է այդ մասին: Իր հերթին նաև ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Գրիգորի Կարասինն է հաստատել, որ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան և Ադրբեջան: «Սկզբում նախարարը կմասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳՆԽ-ին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, այնուհետև կայցելի Ադրբեջան»,- ասել է նա: Լավրովի այցը Երևանում և Բաքվում, անշուշտ, Ղարաբաղի հարցով որոշակի պայմանավորվածությունների գալու նպատակ կունենա: Հետաքրքրականն այն է, որ պաշտոնական Երևանը համառորեն շարունակում է պնդել, թե ռուսական կողմը չունի առաջարկներ, մինչդեռ Բաքուն, փաստացի հայտարարում է հակառակը: Հավանաբար, Վիեննայում մայիսին կայացած բանակցություններից հետո Մոսկվան սկսել է իր առանձին խաղը տանել, ընդ որում, կոչ անելով լռություն պահպանել: Բայց, եթե Երևանը լռություն է պահպանում ու ասում է` «Լավրովի փաստաթուղթ» չկա, Բաքուն պնդում է հակառակը: Սա թերևս նշանակում է, որ, այնուամենայնիվ, որոշակի առաջարկներ ունի ռուսական կողմը և ամենայն հավանականությամբ դրանցում արտացոլված են ադրբեջանական կողմի համար դուրեկան գաղափարներ: Հավանաբար, ավելի ուշ հայտնի կդառնան Լավրովի «բարաթի» մանրամասները: Ղարաբաղյան կարգավորման գործընթացն, այսպիսով, հայտնվել է արևմուտք-Ռուսաստան շահերի հորձանուտում: Միջնորդներից ամեն մեկն ուզում է իր կողմը քաշել կոնֆլիկտի «ղեկավարումը», բայց թե ինչ են դրանից շահում իրենք` կողմերը, պարզ չէ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am