Ադրբեջանը հայտնել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված 127 ադրբեջանցի զինվորների գերեզմանների հայտնաբերման մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ հայտնաբերվել է ադրբեջանցի 127 անհայտ զինծառայողների գերեզմաններ, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:Պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմաիլ Ախունդովը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատանք է տարվել անհայտ անձանց վերաբերյալ տվյալները ճշգրտելու և ցուցակում անհամապատասխանությունները շտկելու վերաբերյալ: 213 անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզվել են և նրանց անունները դուրս են բերվել ցուցակներից: Բացահայտվել է նաև, որ նախքան հրադադարի հաստատումը 11 հոգի անհայտ կորել է:
