Գերմանիայում շարունակվող շախմատի Եվրոպայի վետերանների թիմային առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի հավաքականը ուժերը չափեց մրցաշարի միանձնյա առաջատար Գերմանիայի 1-ին թիմի հետ: Սկզբում մեր ընտրանու առաջատար Ռաֆայել Վահանյանը սպիտակներով պարտություն կրեց, ապա 2-3-րդ համարներ Աշոտ Անաստասյանն ու Կարեն Մնացականյանը ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, հանդիպման ելքը վճռվեց չորրորդ խաղատախտակի վրա: Բարեբախտաբար, մեր շախմատիստ Սերգեյ Գալդունցը հաղթանակ տարավ վճռորոշ պարտիայում եւ վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2:
Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր եւ այժմ գերմանական «Էմանուել Լասկեր» թիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Վաղը նախատեսված 8-րդ տուրում մեր ընտրանին հանդիպելու է հենց իր անմիջական մրցակցի հետ:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան ՍտեփանյանԼևոն Զուրաբյանը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը