Նախատեսվում է Տաջիկստանի նախագահի այցը Հայաստան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ուղիները:Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ասլովի հետ հանգամանալից քննարկվել են Տաջիկստանի նախագահի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև հայ-տաջիկական հարաբերությունների վերաբերող բազմակողմանի հարցեր: «2004թ. գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերն այսօր ևս մեր հանդիպման օրակարգում էին: Ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը: Կարծիքներ փոխանակեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ»,- ասաց Է. Նալբանդյանը:
