Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
