«Պատգամավորների պահվածքը մտավոր թերզարգացվածության ադյունք է». ազգագրագետ.տեսանյութ
«Նոր երևույթ չէ, որ անընդհատ ԱԺ-ում միմյանց վիարավորում են,մատ են թափ տալիս,սակայն պետք է հասկանանք,որ խնդիր ունենք՝ մտավոր թերզարգացվածության հետ: Խոսքի և բանական վարքի բացակայության պարագայում,այն վերաճում է բռնության:ԱԺ-ում՝ մարդը, ով ասելիք չունի և ցանկանում է լռեցնել, ցավոք սրտի դիմում է նման պահվածքի»,- Hayeli.am հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահվածքին, ով գռեհիկ արտահայտություններ էր հնչեցրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: «Իր կուսակցության նկատմամբ բացասական կարծիքներին դիմավորում է «վիրտուալ» բռունցքով»,-ընդգծեց ազգագրագետը: Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանը վիրավորել էր Փոստանջյանին՝ ասելով. «Ես խնդրում և հորդորում եմ, ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով»: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
