Տաջիկստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում.Սիրոջիդին Ասլով
Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը հայտարարել է.«Տաջիկստանը շարունակում է մնալ իր սկզբունքային դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Մեր հանդիպման ընթացքում առանձնահատուկ քննարկման թեմա ենք դարձրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների»: Ասլովը հավելել է, որ Տաջիկստանը միշտ կողմնակից է բոլոր հակամարտությունների միայն խաղաղ կարգավորմանը.«Այս հարցում մեր դիրքորոշումը սկզբունքային է: Բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»:
